Հնդկաստանը ռազմական կցորդներ կնշանակի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Հնդկաստանը ռազմական կցորդներ կնշանակի մի շարք Աֆրիկյան, ասիական և Եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տեղեկացնում է PTI գործակալությունը։
Նյու Դելին նոր ռազմական կցորդներ կնշանակի Եթովպիայում, Կոտ դ’ Իվուարում, Մոզամբիկում և Ջիբութիում:
Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի նաև Ֆիլիպիններում, Հայաստանում և Լեհաստանում։ Նյու Դելին նախատեսում է նաև ավելի ռացիոնալ դարձնել իր ռազմական պաշտոնյաների աշխատանքը Մոսկվայի դեսպանատանը և Լոնդոնի Գերագույն կոմիսարիատում։
Հնդկաստանի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի 16 պաշտպանական կցորդները կստանձնեն իրենց նոր պաշտոնները մոտ ապագայում։