21 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ին և Փաշազադեին անհանգստացրել են Մայր Աթոռի հայտարարությունները

ՔՊ-ին և Փաշազադեին անհանգստացրել են Մայր Աթոռի հայտարարությունները

Մայր Աթոռի հայտարարություններն «անհանգստացրել են» ոչ միայն Բաքվի հոգևոր առաջնորդին, այլև Հայաստանի իշխանությանը։ Երեկ Ազգային Ժողովի նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե «Մայր Աթոռը բացի իրենց գործերից խառնվում է ամեն ինչին»։ 

«Մայր Աթոռն ինչից ասես խոսում է, բայց եկեղեցական հարցերից չխոսեց։ Օրինակ մի օր չեղավ Մայր Աթոռը վեր կենա խոսի կուսակրոնությունից, թե չէ՝ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ՝ ռազմական»,-հայտարարել է Ալեքսանյանը։ 

ABC media-ն մեկնաբանություն է խնդրել Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, թե չի ցանկանում նման էժանագին տեսակետները մեկնաբանել։

Նշենք, որ օրեր առաջ Բաքվում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե հայկական եկեղեցին, իրենց կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում «ռևանշիզմ» է քարոզում։ 

Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է»,-ասել է Բաքվի հոգևոր առաջնորդը։