20 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊՆ մեքենայի վթարից տուժած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են

ՊՆ մեքենայի վթարից տուժած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են

ՊՆ ավտոմեքենայի վթարից տուժած զինծառայողներից մի քանիսը «Էրեբունի» բժշկական կենտրոնում են, 5-ը՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալում. տեղեկացնում է ABC media-ի թղթակիցը, որն այս պահին հոսպիտալի մոտ է։

«Զինծառայողների մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Այս պահին նրան վիրահատում են»,- բակում հավաքված ծնողներին ասել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով կա 4 զոհ ու 20 վիրավոր։

Ռազմագերիներ