ՊՆ մեքենայի նոր վթար է եղել, վիրավորներ չկան․ ՊՆ խոսնակ
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ։
Հիշեցնենք՝ նման դեպք տեղի է ունեցել նաև երեկ՝ ապրիլի 12-ին․ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով կա 4 զոհ ու 20 վիրավոր։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։