26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշի գյուղերը հանձնելուց հետո, հաջորդը կարող է Գեղարքունիքը լինել․ Տավուշի բնակիչ

Տավուշի գյուղերը հանձնելուց հետո, հաջորդը կարող է Գեղարքունիքը լինել․ Տավուշի բնակիչ

Հայաստանի Հանրապետությունից տարածքներ հանձնելու գործընթացը տեսնելն ու անտարբեր լինելը կարող է հանգեցնել մեր մյուս մարզերից գյուղերի, տարածքների հանձնմանը։ ABC media-ի հետ զրույցում ասել է Տավուշի բնակիչ Ամիրան Գալավորյանը, որը մասնակցում է Ոսկեպարում տեղի ունեցող ցույցին։

«Այսօր բոլորս հավաքվել ենք Ոսկեպարում, որովհետև մտահոգված ենք մեր հայրենիքի ապագայով։ Հայրենիքը բոլորինս է, և բոլորն էլ պետք է պայքարեն այն պահելու համար»,- ասել է Գալավորյանը։
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանրահավաք է։ Մասնակիցների շարքում նաև ԱԺ պատգամավորներ, մտավորականներ կան։