
Մենք պետք է անհամաձայնություն հայտնենք այս ապօրինի սահմանազատմանը․ Բագրատ Սրբազան
Գույների, երանգների, քաղաքական ուժերի թելադրանքով արված չէ մեր այս հավաքը, այլ աղետի դեմ պայքարելու։ Մեր այս շաժումը լինելու է շարունակական, կազմակերպված ու, ամենակարևորը, համբերատարությամբ, սիրով ու վստահ. այսօր Ոսկեպարի հանրավաքի իր ելույթի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Եթե Տերն է մեր կողքին, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»,-ասել է նա։
Արքեպիսկոպոսը, դիմելով նախկին և ներկա բոլոր զինվորականներին, դիվանագետներին, մշակույթի գործիչներին, ասել է՝ եթե այս հարցում դիրքորոշում չարտահայտեն, անհամաձայնություն չհայտնեն այս ապօրինի սահմանազատման վերաբերյալ, կդադարեն լինել երկրի մասին մտածող ու բարեկամ։
«Մարդիկ, ընկերներ, բարեկամներ, որ մեծ-մեծ խոսել են ու հայտարարել՝ ոչ մեկ այս տարածքները չի հանձնելու, Արցախի մասին էլ չեմ ասում, հիմա կանգնել ու հայտարարում են՝ չենք հանձնում, զիջում ենք։ Ի՞նչ եք խոսում։ Տարբեր ոլորտում աշխատողներ, մասնագետներ, հայտնե՛ք ձեր դիրքորոշումը, «այո»-ն այո՛ թող լինի, «ոչ»-ը ո՛չ, բայց հայտնեք կարծիք»,- ասել է սրբազանը։
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանրահավաք է։ Մասնակիցների թվում նաև ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչներ կան։