Իսրայելական բանակը հայտարարել է օդում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի 99%-ի որսալու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է հրեական պետության ուղղությամբ թռչող իրանական մոտ 300 հրթիռների 99%-ը։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը՝ վկայակոչելով իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարիին։
Նրա խոսքով՝ Իրանը 170 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, որոնցից ոչ մեկը չի հասել թիրախին։ Դրանք չեզոքացրել են իսրայելական զինվորականներն իրենց դաշնակիցների հետ միասին։
Բացի այդ, Իրանը 30 թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի պաշտպանության բանակին հա է որսալ դրանցից 25-ը։
Իսրայելի ՊԲ-ն նաև պնդել է, որ Իրանը 120 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Նրանցից ոմանք հաղթահարել են իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգը և թռչել դեպի Նևաթիմ ավիաբազա։ Բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բազան փոքր վնաս է կրել:
Իսրայելի դեմ անօդաչուների և հրթիռների մի մասը արձակվել է Իրաքից և Եմենից, սակայն դրանք չեն ներթափանցել հրեական պետության տարածք։