Իրանը հայտարարել է Իսրայելում թիրախների ոչնչացման և գործողությունն ավարտելու մասին
Իրանն ավարտել է իր ամենամեծ հարձակումն Իսրայելի դեմ՝ ի պատասխան Դամասկոսի իր հյուպատոսության վրա հասցված հարվածի։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է կարևոր ռազմական օբյեկտներ Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում: ՄԱԿ–ում Իրանի առաքելության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումը պատասխանն էր դիվանագիտական թիրախների դեմ իրականացված ագրեսիայի՝ վկայակոչելով ՄԱԿ–ի կանոնադրության 51-րդ հոդվածն ինքնապաշտպանության իրավունքի մասին:
«Խնդիրը կարելի է ավարտված համարել»,- ասված է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։
Ըստ լրատվամիջոցների՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր–երկիր» տիպի հրթիռ։
Ենթադրվում է, որ դրանց մեծ մասը խոցվել է երկրի սահմաններից դուրս։ Գրոհը հետ մղելուն մասնակցել են ամերիկյան և բրիտանական զորքերը։