ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում կալանավորված Արցախի քաղաքական ու ռազմական գործիչներին
Ապրիլին ԿԽՄԿ–ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ադրրբեջանում պահվող հայ քաղաքական ու ռազմական գործիչներին․ տեղեկացրել է ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։
Նշվել է, որ ԿԽՄԿ–ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և վերաբերմունքը։ ԿԽՄԿ–ն նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ:
ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորված կողմի հետ։