Իրանը խոստացել է իսրայելական նոր հարձակման դեպքում վայրկյանների ընթացքում պատասխանել
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել Հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
«Եթե փորձի դիպչել իրանական հողին, ապա անպայման կստանա նախորդից շատ ավելի ուժեղ հարված: Եթե ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ, և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ կլինի վայրկյանների ընթացքում»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։