22 Սեպ
2024
25° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակցին ՁՊՀ տանելու ճանապարհին իջեցրել են մեքենայից և դաժան ծեծի ենթարկել․ փաստաբան

ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակցին ՁՊՀ տանելու ճանապարհին իջեցրել են մեքենայից և դաժան ծեծի ենթարկել․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանին ծեծել են։

«ԱԺ 2 պատգամավոր այսօր այցելել են երեկվա միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին, և նա տեղեկացրել է, որ երեկ Ձերբակալվածների պահման վայր գնալու ճանապարհին ավտոմեքենան կանգնացրել են, և մի քանի դիմակավորված անձ Վարդանյանին դուրս են հանել մեքենայից և դաժան ծեծի ենթարկել՝ հնչեցնելով սպառնալիքներ և այլն»,-ասել է Մելիքյանը՝ պահանջելով ֆիքսել մեքենայի շարժի տեսագրություններն ու դրանք դարձնել քրեական գործի մաս։

Փաստաբանի խոսքով ՝ Սամվելի վրա կան մարմնական վնասվածքներ, վնասվել է հագուստը։

«Սա ուղղակի իշխանությունների կողմից արդեն բանդաներ ձևավորած լինելու մասին է՝ հայկական արժեքներ ունեցող մարդկանց դեմ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ քաղաքացին, ավտոբուսում տեսնելով Հակոբ Ասլանյանին, մեղադրել էր նրան Արցախը հանձնելու ու դավաճանելու համար՝ նրան անվանելով «հակահայ վիժվածք»։ Ավելի ուշ ՔԿ-ն տեղեկացրել էր հասարակական կարգը խախտելու հատկանիշներով քրեական վարույթ սկսելու համար։