22 Սեպ
2024
25° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը կրճատել է գործունեությունը ՀԱՊԿ-ում, բայց աշխատանքները շարունակվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը կրճատել է գործունեությունը ՀԱՊԿ-ում, բայց աշխատանքները շարունակվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ ՀԱՊԿ փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված․ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ News.ru կայքին տված հարցազրույցում խոսելով Հայաստանի կարգավիճակի մասին։

«Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունեության շրջանակը՝ որպես Կազմակերպության անդամ, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով։ Նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունից։ Եվ այս հարցում հստակությունը ձեռնտու կլիներ մեր կառույցի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,- ասել է դիվանագետը:

Հարցին թե արդյոք ի՞նչ կկորցնի կազմակերպությունը, եթե Հայաստանը դուրս գա կազմից, պաշտոնյան ասել է․ «Հարցն այն չէ, թե ով, ինչ կկորցնի։ Խնդիրը բոլորովին այլ է։ Նման դաշինքին մասնակցելը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը։ Հատկապես, եթե երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ»։