15 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադիվանքից դուրս է բերվել ռուսական խաղաղապահ զորախումբը

Դադիվանքից դուրս է բերվել ռուսական խաղաղապահ զորախումբը

Օկուպացված Արցախի Դադիվանք վանքի տարածքից ու շրջակայքից դուրս են բերվել   ռուսական խաղաղապահ զորքերը, այս  մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվականները։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը Դադիվանքը, որը ներկայացվում է, որպես  ալբանական տաճար, այսուհետ վերահսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը  տեղակայվել է Արցախում Հայաստանի Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։