
Տավուշի թեմն ու գյուղացիները Փաշինյանի այցից տեղյակ չէին
Փաշինյանի՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ կատարած այցից տեղյակ չեն եղել անգամ Տավուշի թեմում։ ABC media-ի հետ զրույցում թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է, որ հանդիպման մասին չգիտեին նաև գյուղացիները։
«40-50 մարդու հավաքելով ու նրանց մանիպուլիացիայի ենթարկելով՝ չեն կարող մի ամբողջ երկրի անվտանգային հարց քննարկել։ Այս քայլով նրանք 4 գյուղերը հանձնելու հարցի պատասխանատվությունը գցում են գյուղացիների ուսերին։ Բացի պատասխանատվությունը նրանց վրա գցելով՝ նաև երկպառակություն են մտցնում գյուղացիների մեջ, իսկ որտեղ չկա միաբանություն, այնտեղ քանդելը ավելի հեշտ է»,- ասել է արքեպիսկոպոսը։
Բագրատ սրբազանի խոսքով՝ Փաշինյանի արարքը հիմա մոլորություն չէ, այլ հանցագործությունը։
«Այս քայլով նրանք ապացուցում են, որ չկա Կառավարություն, չկա որոշում կայացնող մարմին»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը և հավելել՝ մանրամասներ դեռ չգիտեն։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում քաղաքագետ Արմեն Պոտրոսյանը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ մասնակիցներից վերցրել են տեսագրող սարքերը, հեռախոսները։ Ներսում գործում է միայն իշխանական տեսախցիկը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ այցելել էր նաև մարտի 18-ին։