25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի հատվածում փոխադարձ զիջում կլինի, մյուս մասերում 90%-ով կմնանք այն դիրքերում, որոնք կան. ի՞նչ է ասել Փաշինյանը ոսկեպարցիներին

Մի հատվածում փոխադարձ զիջում կլինի, մյուս մասերում 90%-ով կմնանք այն դիրքերում, որոնք կան. ի՞նչ է ասել Փաշինյանը ոսկեպարցիներին

Այս օրերին Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ABC media-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել գյուղացիների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։

«Նախնական պրոցեսը կասեցված է։ Ասել է՝ 90 տոկոսով համաձայնեցված է Ալիևի հետ, որ այն դիրքերը, որոնք կան, մնալու են։ Մի հատվածում փոխադարձ զիջում է լինելու, որ ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ։ Դրան զուգահեռ ասվել է, որ մենք պետք է այլընտրանքային ճանապարհը կառուցենք, բայց գյուղացիները դեմ են եղել, քանի որ հասկացել են՝ երբ մեր տարածքի խորքով այլընտրանքային ճանապարհը կառուցվի, շատ արագ միակողմանի զիջում է լինելու»,-ասել է նա։

Թեև Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը, մասնակիցները տեղեկացրել են, որ երկու կողմից պետք է սահմանապահներ կանգնեն:

Քաղաքագետի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը ուրիշ է եղել։

«Գյուղացիները, փաստացի, գոնե մինչև էսօր մի ամբողջ պետականության անկման պրոցես կարողացել են կասեցնել՝ գոնե մինչև այսօր։ Իշխանությունը եկել էր ժամանակ շահելու, որ այս համայնքներում իր կողմնակիցների միջոցով բարենպաստ մթնոլորտ ստեղծի, որ հետո իր գործողություններն անի: Գրեթե բոլորը վստահ են, որ նպատակն իրավիճակը սառեցնելն էր»,-եզրափակել է Պետրոսյանը: