Այսօր հուսադրող նորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցային գործընթացին և համապարփակ և կայուն լուծման նպատակին»,- գրել է Կլաարը։