Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Այս պահին Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչները հավաքվել են ու Բաղանիս-Նոյեմբերյան հատվածում փակել են միջպետական ճանապարհը։ ABC media-ի հետ զրույցում ասել է Բաղանիս բնակավայրի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։
«Մեր պահանջը շատ հստակ է. միակողմանի զիջումների գնալով՝ ինչպե՞ս եք պատկերացնում Բաղանիս գյուղի կյանքի։ Թող կամ գործընթացը վիժեցնեն, կամ պայմանավորվածությունը փոխեն»,- ասել է Սահակյանը։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու պայմանավորվածությունը վերջնական ձեռք է բերվել։