27 Հոտ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս մարդիկ կանգնած են այստեղ ու մեկ միլիմետր հետ գնալու տեղ չունեն. Սուրեն Պետրոսյանը՝ ճանապարհը փակած գյուղացիների մասին

Այս մարդիկ կանգնած են այստեղ ու մեկ միլիմետր հետ գնալու տեղ չունեն. Սուրեն Պետրոսյանը՝ ճանապարհը փակած գյուղացիների մասին

Գիշերը սադրանքի փորձեր չեն եղել որովհետև բազմամարդ էր, կանայք երեխաներ և, ընդհանրապես, շատ բազմամարդ է․ այս մասին ABCmediaի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Դրա համար համոզված եմ՝ ոստիկանները էլ գիտեն, որ անիմաստ կլիներ որևիցէ բան անել: Շատերի մոտ կա այնպիսի կարծիք, որ մենք բարիկադների հակառակ կողմերում ենք, իրականում ոստիկանների հետ հակառակ կողմում չենք։ Նրանցից մեծամասնությունը հոգու խորքում աջակցում են այս գործընթացին, որովհետև բոլորը հասկանում են, որ սա Ոսկեպարի, Կիրանցի մնացածի հարցը չի, սա ընդհանրապես պետություն ունենալու հարցն է, և ամենակարևորը՝ սա ինքնության համար պայքար է: Ոստիկանների մեծ մասն էլ է դա հասկանում ու, համոզված եղեք, ինչոր փուլից այդ մարդիկ կանգնելու են մեր կողքին»,- ասել է նա։

Սուրեն Պետրոսյանը, խոսելով իրենց գործողությունների վերջնարդյունքի մասին, ասել է, որ վերջը տեսնում են միայն այն դեպքում, երբ վերջ կդրվի միակողմանի զիջումներին։

«Փաստ է, որ ստորագրել է, բայց փաստ է նաև սա, որ մարդիկ կանգնած են ու չեն թողնում, որ այդ ստորագրությունն ի կատար ածի։ Երեկ դաշտերում իրականացվող չափագրումները կասեցվել են, այս մարդիկ կանգնած են այստեղ ու մեկ միլիմետր հետ գնալու տեղ չունեն»,- եզրափակել է Պետրոսյանը։