10 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհամաձայնութամբ պետք է կանխել կործանարար գործընթացը․ «Հայաքվե»-ն փակել է Օձուն- Ալավերդի ճանապարհը

Անհամաձայնութամբ պետք է կանխել կործանարար գործընթացը․ «Հայաքվե»-ն փակել է Օձուն- Ալավերդի ճանապարհը

Այս պահին «Հայաքվե» նախաձեռնությունը փակել է Օձուն- Ալավերդի ճանապարհը՝ պահանջելով կասեցնել շփման գծից զորքերի հետքաշման որևէ գործընթաց։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։

«Քանի դեռ մենք չունենք խաղաղության պայմանագիր՝ Ազգային ժողովում վավերացված, ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով հաստատված․ ըստ այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության սահմանները չի կարող փոփոխվել առանց հանրաքվեի։ Բացի այդ՝ մենք անթույլատրելի ենք համարում զորքերի ցանկացած հետքաշում, տեղաշարժ։ Մեր ակցիայի նպատակներից մեկը բնակիչներին իրազեկելն ու կոչ անելն է՝ անհնազանդությամբ իրենց անհամաձայնությունը հայտնեն այս կործանարար գործընթացին»,- ասել է Սողոմոնյանը։

Ակցիային նախաձեռնության անդամներից բացի Երևանից, հարակից գյուղերից միացած բնակիչներ էլ կան։

«Մենք չենք նախատեսում երկար ակցիա։ Հավանաբար այսօր այն կավարտվի»,- նշել է քաղաքագետը։