Հրաժարական չեմ տալիս, ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
Լուրը, թե Տավուշի շրջանի Կիրանց բնակավայրի գյուղապետ Կամո Շահինյանը հրաժարական է տալիս, կեղծ է։ ABC media-ի հետ զրույցում այն հերքել է Շահինյանը։
«Ես հրաժարական չեմ տալիս, ժողովրդիս հետ եմ։ Իրականում շատ վատ ենք, մտահոգ»,- ասել է Շահինյանը։
Ի՞նչ է քննարկվել երեկ Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը՝ Շահինյանը մանրամասներ չհայտնեց, ասեց՝ ամեն ինչ նույնն է մնում։