23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը չի փոխվել․ մեծ ոճիրից 109 տարի անց

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը չի փոխվել․ մեծ ոճիրից 109 տարի անց

Թուրքիան Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար ավելի քան 100 տարի օգտագործել է իր ողջ դիվանագիտական արսենալը՝ չխնայելով ջանք ու եռանդ: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փոխվեց հայ-թուրքական բանակցությունների օրակարգը, անփոփոխ մնաց միայն Թուրքիայի ժխտողականությունը։ Թուրքիայում շարունակ կրկնում են, որ պատմության մեջ առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունները շատ մոտ են կարգավորմանը։ Չնայած պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններում պատմական փոփոխություններ են գրանցվել, Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։ Այսօր էլ Էրդողանը նույն ոճով հայտարարել է, թե Հայաստանը պիտի մի կողմն դնի անհիմն հիշողությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։