![Սուրեն Պետրոսյանին ձերբակալել ու տեղափոխել են Երևան. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին ձերբակալել ու տեղափոխել են Երևան. Բագրատ Սրբազան](https://abcmedia.am/wp-content/uploads/2024/04/suren-petrosyan.webp)
Սուրեն Պետրոսյանին ձերբակալել ու տեղափոխել են Երևան. Բագրատ Սրբազան
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանի բաժանմունքից տեղափոխել են Երևան․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այլ տեղեկություն չունեմ Սուրենից, չի հաջողվում կապ հաստատել»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բաղանիս Այրում գյուղից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից մեկ տասնյակից ավել քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Բացի Պետրոսյանից՝ մյուս բոլորին ազատ են արձակել։