23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գիշերը մգեցված ապակիներով մեքենաներով մարդիկ են եկել «հանձնելիք» տարածք, ասում են՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներն են եղել․ Բագրատ Սրբազան

Գիշերը մգեցված ապակիներով մեքենաներով մարդիկ են եկել «հանձնելիք» տարածք, ասում են՝ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներն են եղել․ Բագրատ Սրբազան

Թշնամական երկրի պարտադրանքով` ՀՀ ներկա ղեկավարը միանձնյա որոշում է կայացրել միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց սրա մասին է․ այսօր հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Պատասխանատու կերպով ասում եմ՝ երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց պետհամարանիշների մեքենաներով անհայտ մարդիկ եկել են, գաղտնի մտել են, այսպես կոչված, հանձնելիք տարածքներն ու գաղտնի գործողություններ են արել։ Մգեցված ապակիներով մեքենաներ կա՞ն ՀՀ-ում, ցանկալի կլիներ հասկանալ՝ ոստիկանությունն ի՞նչ կեցվածք է ընդունել»,-ասել է նա։

Բագրատ Սրբազանն ասել է, որ իր տեղեկություններով՝ այդ մեքենայի մեջ են եղել ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները։

«Դուք իրավունք եք տվել հազար ու մի ենթադրության՝ ձեր իսկ վարքագծով։ Ես չեմ պնդում, որ մեքենայի մեջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներն են եղել, բայց այդպիսի լուրեր են պտտվում։ Ողջամիտ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյա՛ն, Դուք եք եղել երեկ մեքենայի մեջ։ Գաղտնիության քողի տակ Դուք ու ձեր իշխանությունն իրավունք եք տվել ամեն բանի հավատալու»,-ասել է Սրբազանը։