23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների օգտին՝ համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար

Կրեմլը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների օգտին՝ համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման օգտին՝ բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով սահմանազատման ընթացակարգի դեմ իրականացվող ակցիաներին՝ Պեսկովը դրանք մեկնաբանել չի ցանկացել։

«Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և օրակարգային բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման համար՝ արագ խաղաղության պայմանագիր կնքելու  համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։