Եթե հայրենիքը պետություն չէ, ապա ինչո՞վ հայրենիք չէ Բոսթոնը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով
«Հայրենիքը պետությունն է» գաղափարախոսությունը ոչ թե հակադրում է հայրենիքը պետությանը, այլ խնդիր է դնում նույնականացնել հայրենիքը պետության հետ։
Այն հայրենիքը, որը պետություն չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից։
Եթե հայրենիքը պետություն չէ, ապա ինչո՞վ հայրենիք չէ ասենք՝ Բոսթոնը։
Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը, միջազգայնորեն չճանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։
Մենք չորս գյուղ չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է։