22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան

Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան

Անթույլատրելի եմ համարում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո․ այս մասին Ֆեյսբուքյան իրր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [Կառավարություն, Խորհրդարան և այլն] մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը նաև դրա անմիջական մասնակիցն են։

Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալականմեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։

Մինչդեռ Բագրատ Սրբազանն՝ իբրև Տավուշի թեմի առաջնորդ, իր թեմի հետևորդների հետ է։ Նա իրենց իրավունքների ու անվտանգության գոյաբանական պայքարի համար մարդկանց գիշերուզօր աջակցող հոգևոր առաջնորդ է։ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում իրական հոգևորականի էությունից։

Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է»,- գրել է Թաթոյանը։