Այսօրվա իրականությունը մեր սպասածի կրկնապատիկն է. Գառնիկ Դանիելյան
Ավելին քան գոհ ենք, շատ ֆանտաստիկ մթնոլորտ է, մարդիկ գալիս են, Սրբազանի օրհնությունը ստանում են։ Գրեթե մարդ չկա, որ չողջունի, Սրբազանի օրհնությունը չստանա. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան:
«Մեր ազգն արդեն մեկտեղվում է, միախմբվում է, մի բռունցք է դառնում։ Սա ոգևորիչ է, իրականությունն այն սպասումների կրկնապատիկն է, որ կային շարժման սկզբից»,-այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շարժման արդյունքների և ընթացքի մասին։
Պատգամավորի խոսքով՝ անծանոթ մարդիկ են մոտենում սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ իրեր են բերում ակցիայի մասնակցիներին։
«Մարդիկ ինքնաբուխ տներից դուրս են եկել ու իրենց օժանդակությունն են հայտնում համաժողովրդական շարժմանը։ Մենք հասնելու ենք մեր արժանապատվությանն ու հաղթանակին։ Շարժումը հասնելու է իր նպատակին»,-նշել է Դանիելյանը։