23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
5 իրավապաշտպան ցուցարարներին իրավաբանական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

5 իրավապաշտպան ցուցարարներին իրավաբանական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավապաշտպաններ՝
Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան