26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել

Կիրանցում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել, լուրը ABC Mediaի հետ զրույցում հաստատել են ՀՀ ՊՆ-ից:

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Պայթյունի մասին հայտնել էին նաև Կիրանցի բնակիչները: Նրանց տեղեկություններով՝ սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն ABC media-ի հետ զրույցում նշել էր, որ ականազերծման վայրից էլ դուրս եկող շտապօգնության մեքենա են տեսել։