
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Փաշինյանի ասուլիսը՝ կետերով
- ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումն է, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։
- Մեր համոզմունքն է, որ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է։
- Եթե բանակի բարեփոխումները հիմնված չեն լեգիտիմության վրա, ՀՀ ինքնիշխանության և ինքնիշխան տարածքի ապահովման խնդրի վրա, այդ բարեփոխումները չեն կայանա և տեղի չեն ունենա։
- Սահմանային սյուները, որ հիմա տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներն են։
- Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի, և այդ վերանայման գործընթացը աշխատանքային մակարդակում սկսվել է։