Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգում Հարավային Կովկասում խաղաղության ապահովման, կայունության և անվտանգության հարցերն են. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ողջունել է Ղազախստանում մայիսի 10-ին կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
«Ապրիլի 22-ին ՌԴ նախագահը հանդիպել է Ադրբեջանի առաջնորդի հետ, իսկ այսօր կկայանա նրա հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: Հարավային Կովկասում խաղաղության ապահովման, կայունության և անվտանգության հարցերն այդ բանակցությունների օրակարգում են», – հայտարարել է Զախարովան: