22 Հոտ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայիսի 9-ին երթը կմեկնարկի Աբովյանից, ուղղությունը` Երևան

Մայիսի 9-ին երթը կմեկնարկի Աբովյանից, ուղղությունը` Երևան

Մայիսի 9-ին երթը Աբովյանից կմեկնարկի ժամը 11:00-ին, ուղղությունը` Երևան. այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն ու Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Սրբազան երթին կմիանան Երևանի հյուսիսային մուտքին և կմասնակցեն   Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ին կայանալիք հանրահավաքին։

Նշենք, որ շարժումը մեկնարկել է մայիսի 4-ից Կիրանց գյուղից: Այն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Երթի մասնակիցների պահաջն է դադարեցնել սահմազանազատման և սահմանագծման այս գործընթացը և միակողմանի զիջումները: