Հավատի յուրատեսակ էներգիա է առաջացել. Աբրահամ Գասպարյան
Մեր հայրենակիցների մոտ այս օրերին առաջացել է հավատի մի յուրատեսակ էներգիա. այս մասին Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը:
«Պարզ ասեմ, եթե այսքան ջանք, այսքան եռանդ, այսքան էներգիա այս պայքարի մեջ ներդնելուց հետո հաջողության չհասնենք՝ ուրեմն մեղավորը մենք ենք։ Այս պայքարը արժանապատիվ ձևով պետք է տանենք մինչև վերջ և հասնենք հաջողության»,-ասել է Գասպարյանը։
Genesis Armenia-ն և «Հայաքվեն» Երևանի մուտքի մոտից շարժվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին ընդառաջ:
«Դեռ երեկ էի դիմել մեր հայրենակիցներին շարժմանը միանալու կոչով։ Հորդորում էի մասնակցել այս մասնակի երթին, որը պետք է ձուլվի ընդհանուր երթին՝ Սրբազանի գլխավորությամբ։ Շարժվում ենք Հանրապետության հրապարակ, որտեղ առաջիկայում տեղի են ունենալու կարևոր իրադարձություններ»,-ասել է Գասպարյանը։