Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածք է ստացել կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով․ փաստաբան
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»,- գրել է նա։