27 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ 30 տարվա հոգևոր ծառայությունը դրել եմ զոհասեղանին, ձեզ չեմ խաբելու. Բագրատ Սրբազան

Իմ 30 տարվա հոգևոր ծառայությունը դրել եմ զոհասեղանին, ձեզ չեմ խաբելու. Բագրատ Սրբազան

Ես իմ անցած 30 տարվա հոգևոր ծառայությունը դրել եմ զոհասեղանին, չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ ջան, փոխվստահության ջանքով, եռանդով և համբերությամբ ընթանալու ենք. Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Նրանք խառնվել են իրար, իրենց ներսը տակնուվրա է, մեր խնդիրը որևէ մեկի հետ չէ, որևէ անձի հետ չէ, մեղք գործած անձի հետ չէ, մենք պետք է նրանց արդարանալու հնարավորություն տանք։ Մեր խնդիրը ստի հետ է, և նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում։ Պետական գիտակցությամբ, առանց մանիպուլյացիայի, ստի ու խաբեության, առանց ինքնաարդարացման։

Այս հանրահավաքները կլինեն այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը կլինի։ Իրազեկման բոլոր տարբերակներն ունենք, բայց ամեն օրվա ավարտին Սուրբ Աննա Եկեղեցու բակում մենք կհավաքվենք օրն ամփոփելու համար»,-ասել է Բագրատ Սրբազանը։