Արցախի դրոշն է ձեր աչքին ընկնում, որովհետև լոռեցին էլ, իջևանցին էլ Արցախի դրոշ է պարզում. Գայա Արզումանյան
Ծնունդով Արցախից երգչուհի Գայա Արզումանյանը ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է մեղադրանքներին, թե արցախցիներն այստեղ հանրահավաքների են մասնակցում:
«Ես ձայն չունե՞մ, կարծում եմ՝ իմ ձայնի շնորհիվ լիքը մարդիկ ինձ ծափահարում են, որ երգում եմ, այդքան բարձր ձայն ունեմ ու կարողանում եմ Արցախը ներկայացնել, Արցախի դրոշը բարձր պահել ու պահելու եմ մինչև կյանքիս վերջ։ Ինչո՞ւ եք արցախցիների հարցն այդքան շոշափում, որովհետև Արցախի դրոշը շա՞տ է ձեր աչքին ընկնում։ Լոռեցին էլ, իջևանցին էլ, աշտարակցին էլ է Արցախի դրոշով է, որովհետև բոլորս հայ ենք, միայն արցախցին չի այստեղ կանգնած։ Բոլոր հայերն այստեղ են, ես հպարտ եմ, որ այսպիսի ազգ ունեմ։ Հպարտ գալիս եմ, որ ես ու դու միասին հասնենք Արցախ»,֊ասել է Արզումանյանը։
Երգչուհին ասել է, որ մենք կյանքում հանգիստ չենք ապրելու, քանի որ շատ ուժեղ ազգ ենք։
«Բոլորն ուզում են իրենց թաթը դնել մեր երկրի վրա, որովհետև ամենագեղեցիկ երկիրն է ամբողջ աշխարհում, դրա համար բոլորը մեր մասին են խոսում, ուզում են թաթերը դնեն մեր երկրին․ չեք կարողանա, մեր գեղեցիկ երկրի ազգը շատ ուժեղ է։ Ուզում եմ բոլոր կորցրած հողերը վերադառնան հային, որ հայն ապրի հզոր ու ուժեղ Հայաստան աշխարհում։ Իմ ծնողներն իմ հետ քայլում են, որ հասնենք մեր նպատակին»,-եզրափակել է նա։