18 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագիտական ճանապարհն այլընտրանք չունի. ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Դիվանագիտական ճանապարհն այլընտրանք չունի. ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգն այցել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկումների ընթացքում գործող նախագահը բարձրացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի հարցը։ Ըստ ԵԱՀԿ տարածած հայտարարության՝ Բորգն ընդգծել է․ «Կայուն խաղաղության հասնելու համար մեզ անհրաժեշտ է մշտական երկխոսություն` հավասար հիմունքներով և պրագմատիզմով: ԵԱՀԿ համապարփակ գործիքների և տասնամյակների փորձառության շնորհիվ՝ մենք պատրաստ ենք ավելի շատ ներգրավվել, աջակցել և լրացնել ադրբեջանցիների և հայերի միջև ջանքերը՝ մեղմելու մարդկային տառապանքը և օգնելու կառուցել ավելի լավ ապագա բոլորի համար»։

Այս համատեքստում նախագահ Բորգը շեշտել է, որ դիվանագիտական ճանապարհն այլընտրանք չունի։ «Սա առանցքային է, եթե մենք ցանկանում ենք հասնել երկարաժամկետ և կայուն լուծման, որը հարգում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները»,- նշել է պաշտոնյան։