Ձերբակալվել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը. Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը։
“Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իշխան Գևորգյանն ակտիվ մասնակում է «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը, նա նաև օրեր առաջ նստացույց էր իրականացնում Կառավարության շենքի մոտ։