Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են պաշտոնից
Աշխատանքից ազատել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։
Նա նշել է, որ այս որոշմանն ի պատասխան աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև ինքը, քանի որ վստահ է՝ Դանիելյանի ազատումը քաղաքական պատճառներ ունի։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանն աջակցում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։