Ադրբեջանական կողմն էլ է հակված սահմանազատումը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որն այս անգամ ենք կիրառել. Մհեր Գրիգորյան
Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որ իրականացվել է ադրբեջանական Ղազախի շրջանի հատվածում. Կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Նա նշել է, որ երեկ հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել է քննարկումը՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ:
«Կարծես` համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և կանոնակարգի նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- ասել է փոխվարչապետը։