20 Հոտ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբևէ տեսե՞լ եք, որ ազդանշան տալու համար մարդուն տուգանեն․ Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարարին 

Երբևէ տեսե՞լ եք, որ ազդանշան տալու համար մարդուն տուգանեն․ Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարարին 

Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին ազդանշանով սատարելու համար վարորդներին տուգանել են 5000 դրամով։ Տեղի ունեցածին անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

«Պարո՛ն Վահե Ղազարյան, երրորդ անգամ եմ դիմում Ձեզ, երեսիս նայեք և ուշադիր լսեք. Դուք հանցագործություն եք անում, ու՞մ հրամաններն եք կատարում։ Մեքենաներին ապօրինի կալանքից ազատելու հրաման տվեք։ Երբևէ տեսե՞լ եք, որ ազդանշան տալու համար մարդուն տուգանեն։ Բացի այդ՝ ինչպե՞ս կարելի է մարդկանց այդպիսով սպառնալ։ Վահե Ղազարյան, սա Ձեզ դուր է գալի՞ս։ Դուք պատվով սպա եք, ինչու՞ եք այսպես անում»,- ասել է Սրբազանը։