18 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ հաղորդագրությունը մարդկանց մուտքը Կիրանց սահմանափակելու հիմք չի կարող լինել. սահմանադրագետ

ԱԱԾ հաղորդագրությունը մարդկանց մուտքը Կիրանց սահմանափակելու հիմք չի կարող լինել. սահմանադրագետ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ իրենց Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

«Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության, կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»,- գրում է Մելոյնանը:

Սահմանադրագետն ընդգում է, որ ԱԱԾ հաղորդագրությունը մարդկանց մուտքը Կիրանց սահմանափակելու հիմք չի կարող լինել:

«Արդյո՞ք առկա է իրական հիմք. խնդրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին եւ անձանց, ում մուտքը սահմանափակվում է Կիրանց պահանջել այդ սահմանափակման իրավական հիմքը։ Կրկնում եմ մարդկանց մուտքը հնարավոր է սահմանափակել միայն իրավական ակտի հիման վրա, որի վերաբերյալ մարդիկ պետք է իրազեկվեին, իսկ ԱԱԾ հաղորդագրությունն իրավական հիմք չի կարող լինել»,-եզրափակել է Մելոյանը:

Ռազմագերիներ