Իրանում զոհված պաշտոնյաների փոխարեն պաշտոնակատարներ են նշանակվել
Իրանում վթարի հետևանքով զոհված նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների փոխարեն պաշտոնակատարներ են նշանակվել։
Մասնավորապես, Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Սա երկրի Սահմանադրության պահանջն է։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին արտգործնախարարի պաշտոնակատար է նշանակվել:
Իրանի գերագույն առաջնորդի որդին` Մոջթաբ Խամենեին, նախագահ Ռայիսիի մահից հետո, ըստ լրատվամիջոցների, համարվում է հոր իրավահաջորդի գլխավոր թեկնածուն։
Մինչ այդ Գերագույն առաջնորդի ամենահավանական հավակնորդը հենց նախագահ Ռաիսին էր համարվում։