20 Հոտ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում փակ ճանապարհները հացի խնդիր են առաջացրել

Կիրանցում փակ ճանապարհները հացի խնդիր են առաջացրել

Երկու օր շարունակ փակված Կիրանց գյուղում սննդի խնդիր է առաջացել․ այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններն անգամ հացի մեքենայի մուտքն են արգելել։

Ճանապարհը 2 օր է փակ է։ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այն փակվել է, քանի որ Սահմանապահ ծառայությունը պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ է իրականացվում: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։