26 Դեկ
2024
5.9° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը 2020 թ-ին պնդել է, որ ռազմական գործողությունները շարունակվեն․ Զախարովա

Փաշինյանը 2020 թ-ին պնդել է, որ ռազմական գործողությունները շարունակվեն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ երկու պետություններ  2020-ին օգնել են Ադրբեջանին պատրաստվել Արցախի դեմ պատերազմին։

«Ես հետաքրքրված եմ, թե այդ ի՞նչ երկրների մասին է խոսքը։ Մենք ինքնե՞րս պետք է հասկանանք, թե՞ մեզ կպատմեն հետո։ Տրամաբանական կլիներ բարձրաձայնել դրանք։ Ռուսաստանն արել է ամեն բան, որ, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, ՀՀն չզգա իրեն լքված և մոռացված։ ՌԴն պատերազմի առաջին իսկ օրից նախաձեռնել է բոլոր դիվանագիտական և քաղաքական քայլերը հրադադարի հասնելու համար», – նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2020 թի հոկտեմբերին հնարավոր է եղել դադսրեցնել ռազմական գործողությունները։ ՌԴ նախագահը համոզել էր Ադրբեջանի նախագահին դադարեցնել պատերազմը։ Վերջինս համաձայնել էր, սակայն ՀՀ վարչապետը պնդել է, որ ռազմական գործողությունները շարունակվեն, իսկ դա հանգեցրել է Շուշիի գրավմանը։