09 Հուն
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օպերատիվ արձագանքելը, հետևանքների վերացնելը շատ կարևոր է, բայց առաջնայինը կանխարգելելն է․ Շահեն Շահգելդյանը՝ Լոռու ջրհեղեղի մասին

Օպերատիվ արձագանքելը, հետևանքների վերացնելը շատ կարևոր է, բայց առաջնայինը կանխարգելելն է․ Շահեն Շահգելդյանը՝ Լոռու ջրհեղեղի մասին

Հայաստանի համար բավական մեծ աղետ է տեղի ունեցել՝ հասցնելով մարդկային ու նյութական կորուստներ։ Լոռու մարզում նման դեպք եղել է մոտ 15 տարի առաջ։ ABC media-ի հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Շահեն Շահգելդյանը։

«Այն, որ Լոռու մարզը բնական այս աղետի համար ռիսկային գոտի է, գաղտնիք չէ։ Ենթադրում եմ, որ մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։ Այն պետք է հաշվարկի ու ներկայացնի ստեղծված օպերատիվ շտաբը։ Բացի արձագանքումից՝ պետք է նրանք հետևանքները վերացնեն»,- ասել է Շահգելդյանը։

Օպերատիվ արձագանքելը, հետևանքների վերացնելը շատ կարևոր է, բայց առաջնայինը կանխատեսելն է՝ ընդգծել է Շահգելդյանը։

«Հետևանքները վերացնելը ավելի ծախսառատ է պետության համար, քան նախօրոք կանխատեսելն ու կանխարգելելը։ Անհրաժեշտ է վերլուծություն ունենալ ամբողջ մարզի ջրահեռացման և բնական աղետների դեմ պայքարի ենթակառուցվածների մասին։ Հասկանում եմ, որ այս գործընթացը կապված է մեծ ծախսերի հետ, բայց կան միջազգային մի շարք հիմնադրամներ, ծրագրեր, համակարգեր, որից կարելի է օգտվել։ Ժամանակին մենք փորձել ենք աշխատել մասնավորապես Եվրոպական ապահովագրական համակարգերի հետ աշխատել»,- ասել է Շահեն Շահգելդյանը։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը անհրաժեշտ է համարում առավել վտանգավոր հատվածներում փոխել ենթակառուցվածքնեը, հակառակ դեպքում աղետը անխուսափելի է լինելու նաև հետագայում։ Բնական աղետներից ապահովագրված չէ Հայաստանը, բայց պաշտպանվելու, խուսափելու համար աշխատանքներ կարող է տանել՝ ընդգծել է Շահգելդյանը։

Հիշեցնենք՝ հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզում ջրհեղեղ է։ Արդյունքում 2 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։