Վեհափառին խնդրել եմ կասեցնել իմ 30-ամյա ծառայությունը, քանի որ այն չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու հետ. Բագրատ սրբազան
Ես երբեք, որևէ հանգամանքում չեմ խուսափել պատասխանատվությունից, սխալների դեպքում ընդունել, անդրադարձել եմ և փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում տարածել իմ շուրջը գտնվող ժողովրդի վրա, որպես նրանց ձեռքբերումն իր կյանքում. Հանրահավաքի ընթացքում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառի հետ ունեցած քննարկումների արդյունքում և ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածուն լինելու պարագան, այդ պատճառով:
Խնդրել եմ իմ 30֊ամյա ծառայությունը կասեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար, սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի, իմ պետության զոհասեղանին:
Ասել եմ, որ իմ հոգևոր կոչումն ավելի է, քան որևէ պաշտոն, սա ուղղակիորեն այն պահանջված պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել, հետևաբար յուրաքանչյուր մարդ կոչված է այս շարժման մեջ այդ զոհաբերությունն ունենալու»,-ասել է նա: