19 Հոտ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյա´ն, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր. Սրբազան 

Նիկոլ Փաշինյա´ն, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր. Սրբազան 

«Նիկոլ Փաշինյա´ն, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի ու պառակտվի»,- հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը: 

Նրա խոսքով` իրենք չեն ուզում հային տրամադրել հայի դեմ, իսկ դրանից խուսափելու միակ տարբերակը Փաշինյանի հրաժարականն է։ 

«Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ նշանակություն ունի, հրաժարական տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո´ վերջին հնարավորությունն է, որի համար շատ ժամանակ չունես»,- ասաց Սրբազանը: 

Դիմելով ՔՊ-ին` նա ասաց, որ եթե նրանց ղեկավարն այդուամենայնիվ արհամարհի բոլորին ու տանի բաժանման, ապա իրենք նույնպես կարող են բաժանման տանել: 

«Ջանքեր ներդրեք` չհասնելու այդ ջրբաժանին, ջրբաժան, որ ծանր է լինելու մեր հերոս տղաների թափած արյունով ու հայրենիքին պատճառած կորուստներով: Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի, որովհետև տերն է մեր հովիվը և մեզ ոչինչ չի պակասելու»,- ասաց Սրբազանը: 

Նրա խոսքով, մեր երկրում, մեր համբուրելի և պաշտելի Հայաստան աշխարհում այլևս անպատասխանատու և մեղքի տակ կքած պաշտոնյաներ չպետք է լինեն: