09 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարժումը պիտի դառնա ազգային-ազատագրական, որ փրկի Հայաստանն ու հայ ժողովրդին. Մուրադ Փափազյան

Շարժումը պիտի դառնա ազգային-ազատագրական, որ փրկի Հայաստանն ու հայ ժողովրդին. Մուրադ Փափազյան

Շարժումը պետք է զորանա, պետք է իսկապես իր ժողովրդական բնույթը հաստատվի։ Շարժումը պետք է փաստի, որ ժողովրդի բոլոր խավերը լուրջ մտահոգություն ունեն և իշխանափոխություն են ուզում. ABCmediaի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսիահայ Մուրադ Փափազյանը։

«Պետք է Բագրատ սրբազանը շարունակի խանդավառել ժողովրդին, որպեսզի նրանք վստահություն ունենան իր պատգամի, ապագայի համար։ Պետք է համաժողովրդական շարժում լինի, պիտի շարունակել ազգային համերաշխության և միասնական կոչերը։ Ազգային- ազատագրական շարժում պիտի դառնա, որպեսզի փրկի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Կոչ եմ անում միանալ այս շարժմանը, որպեսզի մոտ ապագայում բոլորս միասին ու համերաշխ լինենք»,-ասել է նա:

Փափազյանի խոսքով՝ Տավուշի ժողովուրդը Տավուշում է ուզում մնալ, իրենք պապենական հողերն են, իրենց ծնողները այնտեղ են հաստատված։ «Չեմ հասկանում, ի՞նչ պատգամ է ուզում փոխանցել պարոն Փաշինյանն այս ժողովրդին։ Ես տեսա՝ ժողովուրդը դժգոհ է ու համաձայն չէ վարչապետի նախաձեռնությանը։ Այդպիսի որոշումները հանրաքվեով պետք է անցկացվեն, բայց նա խախտել է օրենքը։ Բայց հիմա կարևորն այն է, որ հրապարակն այսօր լիքն է, ու պիտի շարունակվի լցվել»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: