25 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեբեդի ավազանում նկատվել է ջրի մակարդակի որոշակի նվազում. Հայհիդրոմետ 

Դեբեդի ավազանում նկատվել է ջրի մակարդակի որոշակի նվազում. Հայհիդրոմետ 

Փամբակում, Ձորագետում և Դեբեդում առավոտյան դիտված մակարդակների համեմատ ժամը 17:00-ին ջրի մակարդակը նվազել է 30-40 սմ-ով, Տաշիր գետում` 17 սմ-ով: 

Հայհիդրոմետը տեղեկացնում է, որ այդուամենայնիվ, վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։

Աղստև գետի ավազանում` Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00-ի դրությամբ դիտվել է 5 սմ բարձրացում։ 

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը, առավոտյան դիտված մակարդակի համեմատ, բարձրացել է 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։ 

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10 սմ-ով։